Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցը


23/06/2008

[insert caption here]

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի համաձայն, 2ՕՕ7 թվականին Հայաստանը 1-ից 7 թվանշանային համակարգում, որտեղ ժողովրդավարական առաջընթացի ամենաբարձր գնահատականը մեկն է, ամենացածրը՝ 7-ը, ընդհանուր առմամբ արժանացել է 5.21 միավորի։

Զեկույցը կենտրոնացել է 7 բնագավառների վրա, որոնցից ամենամեծ խնդիրներն առկա են անկախ մամուլի եւ կաշառակերության բնագավառներում։ Այս բնագավառներն արժանացել են 5.75 միավորի։

՝՝Երկրի քաղաքական ու գործարար վերնախավի միջեւ սերտ կապերը 2ՕՕ7 թվականին եւս խանգարել են ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, թերի ընտրությունները՝  դարձել իշխանությունների նկատմամբ ժողովրդի անվստահության պատճառ՛՛, ասված է զեկույցում, որտեղ նշվում է նաեւ, որ ղարաբաղյան չլուծված խնդրի պատճառով Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը խոչընդոտում է արտաքին ներդումներին եւ տարածաշրջանային համագործակցությանը, ՝՝չնայած գրանցվել է մակրոտնտեսական կայունության առաջընթաց՛՛։ Չնայած 2ՕՕ3 թվականից ի վեր ներքին համախառն արտադրանքը հասել է 13 տոկոսի, կրճատվել աղքատության մակարդակը, տնտեսական այս աճից դեռ բոլորը չէ, որ օգտվում են՛՛։

2ՕՕ7-ին իշխանության հավասարակշռությունը մնում էր նախագահության եւ կառավարության միջեւ։ Որպես մտահոգություն էր մնում օրենքի կիրառումը։

Ինչպես զեկույցում է ասված, չնայած 2ՕՕ7 թվականի մայիսի 12-ի ընտրություններում կարելի է նկատել բարելավվում, կեղծումները շարունակվել են։ Չորս տարի 5.75 միավորի արժանանալուց հետո, ընտրական գործընթացները Հայաստանում 2ՕՕ7-ին գնահատվել են քիչ ավելի բարձր՝ 5.75։

Ոչ կառավարական կազմակերպություններն ավելի մեծ տեղ են զբաղեցրել հասարակական կյանքում, սակայն մնացել են արտաքին ֆինանսավորումներից կախյալ վիճակում։ Հանրային կայանով օտարերկրյա ծրագրեր հաղորդելու օրինագծի ընդունումն արգելելու նպատակով քաղաքացիական հասարակական խմբերի բողոքը զեկույցը համարում է դրական տեղաշարժ ու քաղաքացիական հասարակություն բաժինը գնահատում 3.5 տոկոս, ինչն այդպես է մնացել 1999 թվականից ի վեր։

Սակայն օտարերկրյա հաղորդումներն արգելելու կառավարության ջանքերն արդեն առաջ էին բերել 2ՕՕ8 թվականի նախագահական ընտրություններն անկողմնակալ մեկնաբանելու հարցում կասկածներ։ Անկախ մամուլի հարցում գնահատականը մնացել է 5.75։

Իրավական կառույցների ու անկախության բնագավառի գնահատականն նախորդ տարվա համեմատ 5-ից իջել է 5.25-ի։

Իսկ կաշառակերությունը 2ՕՕ7-ին շարունակել է մնալ որպես Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման մեծ խոչընդոտ, ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որտեղ ասված է նաեւ, թե այն հանգամանքը, որ իշխանությունները չեն որդեգրել հակակոռուպցիոն ռազմավարություն, մեծացնում են դրա քաղաքական կամքի պակասի մասին կասկածները։

Կաշառակերության բնագավառն արժանացել է 5.75 միավորի, պահպանելով 1999 թվականից նույն ցուցանիշն անփոփոխ։

Հայաստանի ընդհանուր գնահատականը ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի, կազմում է 5.21 միավոր, ինչը նշանակում է տարեց-տարի անկում 1999 թվականի 4.79 միավորից։

 

 

 

 

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Ո՞վ է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը.

  Հավելյալ նյութեր
Հրապարակվել է ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի ամենամյա զեկույցը երկրում աղքատության ցուցանիշի մասին
ԱՄՆ-ում անշարժ գույքի գինը շարունակում է ապրել անկում
Միջռասայական ամուսնությունները ԱՄՆ-ում
Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ վատթարանում են
Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը
Վերջին ժամանակահատվածում արձանագրվել է ամերիկյան ապրանքատեսակների արտահանման նկատելի աճ
Օբամայի եւ Բայդընի միասնությունը՝ ուժեղ քայլ ընդդեմ Մաքքեյնի
Դեմոկրատական կուսակցության համագումարը պատրաստվում է շեշտել Օբամայի ամերիկյան ակունքները
Եվրոպական Միության ղեկավարների գագաթաժողովը Վրաստանի խնդրի շուրջ
Հարցազրույց Մելիսա Բրաունի հետ  Video clip available
Ցուցարարները պահանջում են ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի սևծովյան նավահանգստից
ԱՄՆ-ը եւ Լեհաստանը ստորագրեցին հակահրթիռային պաշտպնաության վերաբերյալ պամանագիրը
Չեխոսլովակիայի 1968թ. ներխուժման 40 ամյակը
Թուրքիայի արտաքին քաղաքակության միտումները
Մեթյու Բրայզայի ասուլիսը Վաշինգտոնի մամուլի ակումբում
ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ զինադադարի պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Վրաստանից
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստգանից ռուսական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց նախատեսված չէ
Ռուսաստանն ստորագրել է զինադադարի պայմանագիր
Վրացական հակամարտության ազգայնականության հիմքերը
Վրաստան – Ռուսաստան – Արեւմուտք
Նախագահ Բուշը խստորեն քննադատել է Ռուսաստանի ռազմական գործողությունները
Ռուսական զորքերը Վրաստանի տարածքում
Իրադրությունը Հարավային Օսիայում բարդանում է
Վրաստանն առանցքային դեր կարող է ունենալ Կովկասյան տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման համար
ՁԻԱՀ-ին նվիրված տասնյոթերորդ միջազգային գիտաժողովը
Մահացել է Նոբելյան մրցանակակիր գրող Ալեքսանդր Սոլժենիցինը