Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Նախագահներ Բուշը և Մեդվեդևը համաձայնության են եկել Իրանի շուրջ` միևնույն ժամանակ տարակարծիք մնալով հրթիռային պաշտպանության խնդիր շուրջ

07/07/2008

U.S. President George W. Bush (R) shakes hands with Russian President Dmitry Medvedev during a bilateral meeting at the G-8 summit in Tokyo, Japan, 07 Jul 2008
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել են, որ միակարծիք են առ այն, որ հորդորեն Իրանին դադարեցնել ուրանի հարստացումը: Միևույն ժամանակ նրանք հայտնել են, որ տարակարծիք են ԱՄՆ-ի` Արևմտյան Եվրոպային հրթիռային պաշտպանության համակարգ հիմնելու ծրագրերի շուրջ: Նրանց երկկողմանի հանդիպումը կայացել է Ճապոնիայում` Մեծ ութնյակի ամենամյա գաղաթաժողովի շրջանակներում:

Երկու ղեկավարների միջև հանդիպումն առաջինն էր նախագահ Մեդվեդևի պաշտոնավարության անցնելուց հետո: Նախագահ Բուշը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը խելացի և վստահ և շիտակ խոսող անձնավորություն է: Չնայած նրան, որ Բուշի պաշտոնավարությանը 200-ից պակաս օր է մնացել, ԱՄՆ-ի ղեկավարը վստահաբար նշել է, որ նախագահ Մեդվեդևի հետ նրանք կհամագործակցեն հանուն համընդհանուր բարիքների:

“Ես նշել եմ, որ մինչև պաշտոնավարությանս ավարտը դեռևս վեց ամիս կա և մինչև այդ ես դեռ շատ անելիք ունեմ: Դա նշանակում է, որ մենք միասին մեծ անելիքներ ունենք,” ասել է նախագահ Բուշը: “Բազմաթիվ կարևորագույն խնդիրներ կան, որոնք դեռևս լուխված չեն, օրինակ` Իրանը: Այս առումով Ռուսաստանը և ԱՄՆ-ը սերտորեն համագործակցել են անցյալում և կշարունակեն համագործակցել` Իրանի վարչակարգին հորդորելու հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից:”

Ամերիկայի Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարծում են, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք մշակել: Իրանը սակայն պնդում է, որ ուրանի հարստացումը բացառապես էլեկտրաէներգիա ստանալու նպատակ է հետապնդում:

Նախագահ Մեդվեդևն իր հերթին նշել է, որ երկու ղեկավարները համաձայնել են շարունակել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի մշակման ծրագրի կասեցման աշխատանքների բնագավառում: Սակայն Ռուսաստանի նախագահը շարունակում է հակադրվել ԱՄՆ-ի` Արևելյան Եվրոպայում հրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման ծրագրերին:

Նախագահ Մեդվեդևն ասել է, որ նախագահ Բուշը և նա տարաձայնություններ ունեն Չեխիայում և Լեհաստանում ամերիկյան հրթիռների տեղակայման շուրջ: Բուշի վարչակարգը պնդում է, որ հրթիռները նպատակ ունեն պաշտպանելու Իրանի կողմից հարձակումից և ամենևին չեն սպառնում Մոսկվային, քանի որ դրանք նույնիսկ չեն կարող համեմատվել Ռուաստանի հրթիռային հզոր համակարգի հետ:

Նա նաև նշել է, որ երկու նախագահները քննարկել են Վրաստանի հետ հարաբերությունները: ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը սատարում է Վրաստանից անջատ Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատողական շարժումներին:

Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ կփորձի խթանել արդեն իսկ սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ Բուշի պաշտոնավարության վերջին ամիսների ընթացքում: Նա իր համոզվածությունն է հայտնել առ այն, որ իրեն կհաջողվի բարիդրացիական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հաջորդ նախագահի հետ:

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ

  Հավելյալ նյութեր
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա