Թուրքիայի և Հայաստանի նախագահները հանձն են առել բարելավել երկու պետությունների միջև կապերը
07/09/2008
Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պատմական
բանակցություններից հետո Թուրքիայի և Հայաստանի նախագահները պատրաստակամություն են
հայտնել լուծելու երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասել
է, որ այդ խնդիրների լուծումը չպետք է թողնել հաջորդ սերունդներին:
Նախագահ Սարգսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ
Գյուլը լրատվամիջոցների հետ խոսել են շաբաթ օրը` Հայաստանի նախագահի նստավայրում
տեղի ունեցած երկկողմանի հանդիպումից հետո: Այս հանդիպումը վճռական առաջխաղացում
էր երկու պետությունների համար, որոնց միջև դիվանագիտական կապեր գոյություն
չունեն:
Նախագահ Գյուլը Հայաստան էր ժամանել շաթաթ օրը`
ընդունելով Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների Երևանում կայանալիք խաղը
դիտելու նախագահ Սարգսյանի հուլիս ամսին ուղարկված հրավերը: Երկու երկրների
հավաքականների խաղը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում է:
Նախագահ Գյուլն առաջին թուրք ղեկավարն է, որ Հայաստան
է այցելել: Այնուամենայնիվ, նրա այցը պաշտոնական չէր: Նա հույս է հայտնել, որ
ֆուտբոլի խաղը կաջացկի վերացնել ընդհանուր պատմություն ունեցող այս երկու
պետությունների միջև անջրպետները, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը
և կայունությանը:
Երևանում նախագահ Գյուլին դիմավորել են հարյուրավոր
ցուցարարներ, ովքեր պահանջում էին, որպեսզի Թուրքիան ճանաչի իչ դերը մոտ մեկ դար
առաջ մեկուկես միլիոն հայերի սպանության համար:
Հայերը, ինչպես նաև միջազգային հանրության մեծ մասը,
պնդում են, որ Օսմանյան Թուրքիայի ղեկավարները 1915-1923թթ. կազմակերպել են և իրականացրել են
մեկուկես միլիոն հայերի սպանդ: Պաշտոնական Անկարան խսնտորեն մերժում է
ցեղասպանության մեղադրանքները` հայտարարելով, որ հայ զորհերի թիվը չափազանցված է,
և որ Օսմանյան Թուրքիայի փլուզման ընթացքում բազմաթիվ թուրքեր են նաև զոհվել:
Շուրջ 15 տարի առաջ դիվանագիտական կապերը խզած Թուրքիայի և Հայաստանի
միջև հակասություններ կան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:
Հայաստանի և Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի միջև շուրջ վեց
տարի շարունակվող ռազմական գործողությունները սկսել են 1988թ., երբ Ադրբեջանի
կազմից դուրս գալով Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը հռչակեց: Չնայած 1994թ.
զինադադարի կնքնմանը` երբեմն զինադադարի խախտումներ են լինում: Հակամարտության
ընթացքում շուրջ 35,000 զոհ է եղել: