Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում խոսել Թուրքիայի հետ

10/07/2008

Armenia map
Երեքշաբթի օրը Ուոլ Սթրիթ Ջըրնըլ թերթում հրապարակված` “Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ” վերնագրված հոդվածում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գրել է, որ ժողովրդավարության ձգտող նորանկախ պետությունների բազմաթիվ խնդիրներ լուծում չեն գտել Խորհրդային Միության փլուզումից հետո` մասնավորապես նշելով Հայաստանի օրինակը: “Անկախությունից հետո Հայաստանի խաղաղ զարգացման ներուժը մինչև վերջ չի իրացվել:”

Հիշատակելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Թուրքիան ի նշան Ադրբեջանի աջակցության փակել է Հայաստանի հետ սահմանը` նախագահ Սարգսյանը գրել է, որ “ցավալի արդյունքը եղավ այն, որ շուրջ տասնհինգ տարի է` Հայաստանի և Թուրքիայի միջև աշխարհագրական և քաղաքական առումներով կարևորագույն սահմանը խոչընդոտում է դիվանագիտական և տնտեսական համագործակցությունը:

Նշելով շրջափակված սահմանի բացասական հետևանքները Հայաստանի և տարածաշրջանի բոլոր պետությունների համար`  նախագահ Սարգսյանը մատնանշել է, որ այնպիսի ռազմավարական կարևորության ծրագրեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը, շրջանցում են Հայաստանը: “Տարածաշրջանի բոլոր երկրները, ինչպես նաև Եվրպական պետությունների լայն համայնքը  բարձր գին են վճարում առևտրի, առաջընթացի և միջազգային համագործակցության այս անբնական արգելքի համար:”

“Եկել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը` դուրս գալու համար մի փակուղուց, որը որևէ մեկին չի օգնում, սակայն վնասում է շատերին: Որպես Հայաստանի նախագահ` ես օգտվում եմ նոր սկիզբ` Թուրքիայի կառավարության և ժողովրդի հետ երկխոսության նոր փուլ առաջարկելու հնարավորությունից` հարաբերությունները բարելավելու և մեր ընդհանուր սահմանը բացելու նպատակով:” 

Նախագահ Սարգսյանը նաև նշել է, որ Աբդուլա Գյուլը իրեն Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորած առաջին նախագահներից մեկն էր: Իր հոդվածում նա նաև հիշատակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն առ այն, որ այս նոր փուլում դեռները բաց են երկխոսության համար:

Թուրքիայի և Հայաստանի միջև նորմալ հարաբերությունների հաստատումն իրական այլընտրանք չունի: Հուսով եմ, որ մեր երկու երկրների կառավարությունները կկարողանան անցնել այս նոր բաց դռան շեմից: Նորմալ քաղաքական հարաբերությունների հաստատումը հնարավորություն կընձեռի հանձնաժողով ստեղծել, որը համակողմանիորեն կուսումնասիրի Հայաստանին և Թուրքիային վերաբերող բոլոր հարցերը: Միայն կարգավորված հարաբերություններով մենք կարող ենք արդյունավետ եկրխոսություն վարել` անդրադառնալով նույնիսկ ամենավիճահարույց պատմական խնդիրներին,” մանրամասնել է նախագահը: 

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է բազմաթիվ հայերի և թուրքերի` փակ սահմանները հաղթահարելու անձնական փորձին, ովքեր օգտվելով զբոսաշրջության համար նախատեսված թռիչքների միջոցով կամ Վրաստանի տարածքով երկար ճանապարհ ընտրելով որոշ առումով հնարավոր են դարձնում երկու երկրների միջև առևտուրը: “Եվ ինչպես Չինաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդներն էին կիսում սեղանի թենիսի հանդեպ իրենց խանդավառությունը, մինչև կառավարությունները լիովին կկարգավորեին երկու երկրների հարաբերությունները, այդպես էլ ֆուտբոլի հանդեպ սերը միավորում է Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդներին:”

Հայաստանում սեպտեմբերի վեցին կայանալիք Հայաստանի և Թուրքիայի հակաքականների միջև խաղը դիտելու կապակցությամբ Նախագահ Գյուլին Հայաստան հրավիրելով` նախագահ Սարգսյանը գրել է. “Այսպիսով մենք կազդարարենք մեր հարաբերությունների նոր և խորհրդանշական սկիզբ: Ինչպիսին էլ լինեն մեր տարբերությունները, կան էական մշակութային, մարդասիրական և սպորտի բնագավառում կապեր, որոնք մեր ժողովուրդները կիսում են` նույնիսկ փակ սահմանների պայմաններում: Այդ իսկ պատճառով ես անկեղծորեն հավատում եմ, որ Հայաստանի և Թուրքիայի շարքային քաղաքացիները կողջունեն այս քայլը և այն օրը, երբ կբացվեն սահմանները:” 

Նախագահ Սարգսյանը նաև մատնանշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին երկու կողմից էլ հնարավոր են քաղաքական խոչընդոտներ: “Այնուամենայնիվ մենք պետք է քաջություն և հեռատեսություն ունենաք և այժմ սկսենք քայլեր ձեռնարկել,” գրում է նա: “Հայաստանը և Թուրքիան կարիքը չունեն և չպետք է մշտական հակառակորդներ լինեն: Հայաստանի և Թուքիայի համար առավել բարգավաճ, երկկողմանի շահավետ ապագան, ինչպես նաև Եվրոպայի, կասպյան տարածաշրջանի և ողջ աշխարհի համար պատմական արևելք-արևմուտք միջանցքի բացումը նպատակներ են, որ մենք կարող ենք և պետք է իրագործենք:”

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ

  Հավելյալ նյութեր
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա