Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Թռչնագրիպի համաճարակի վտանգը տագնապեցուցիչ է...


08/08/2005

bobbchicksavianflu25oct04150Թռչնագրիպ հիվանդությունը, որն Ասիայում հիմնականում վնասում է թռչուններին, թերեւս կարող է տարածվել աշխարհի բնակչության շրջանում։

Թռչնագրիպի դեպքերն ավելի ու ավելի հաճախակիանում են եւ առկա է երկյուղ, որ այն տարածվում է։ Վերջերս թռչնագրիպի դեպքեր գրանցվեցին Ռուսաստանում։ Եթե հիվանդության մանրէն փոխարկվի մի ձեւի, որը դյուրությամբ կարող է փոխանցվել մեկ անձից մյուսին, այդ դեպքում այն արագորեն կարող է վերածվել համաճարակի, ասում է դոկտոր Բրուս Գելինը, որը պատվաստումների ազգային ծրագրի գրասենյակի տնօրենն է։ Այս մասին նա ասել է.

՚՚Մենք համաճարակի վտանգի մեջ ենք։ Գիտենք, որ մանրէն կարող է ձեռք բերել մարդկանց շրջանում արագորեն տարածվելու ունակություն։ Այս մանրէներն անցյալում հարուցել են համաճարակներ, ու թերեւս նույնը տեղի կունենա ապագայում՚՚։

Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ դոկտոր Պատրիկ Քելին բացատրում է մանրէի տարածվելու շուրջ մտահոգության պատճառը.

՚՚Առկա է երկյուղ, որ որեւէ անհատ միաժամանակ կարող է հիվանդանալ թռչնագրիպով եւ սովորական գրիպի մանրէով։ Գենետիկական ձեւափոխության հետեւանքով գրիպի այդ երկու մանրէներից կարող է առաջանալ մանրէի մի նոր տեսակ, որը կարող է լինել ավելի արագորեն տարածվող եւ է՛լ ավելի մահացու՚՚։

1968-ից մինչեւ 1969 թվականը տեւած Հոնգ Կոնգի եւ 1957-ից մինչեւ 1958 թվականը տարածված Ասիական գրիպներն առաջացան սովորական մանրէների եւ թռչնագրիպի մանրէների համակցությունից։ Սակայն 1918-ից 1919 թվականը հիսուն միլիոն կյանք խլած Իսպանական գրիպի համաճարակի պատճառն անհայտ է։ Դոկտոր Քելին ավելացնում է.

՚՚Համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է զորացնել աշխարհի երկրներում հիվանդության սկսվելուն հետեւելու համակարգը, որպեսզի նոր տեսակի մանրէ առաջանալու դեպքում հնարավորինս արագորեն ճանաչենք այն՚՚։

Հիվանդության տարածումը կանխելու միջոցներից են հավանաբար կարանտինը, մանրէի դեմ դեղորայքը եւ անհրաժեշտության դեպքում այլ երկրների օգնելը։ Դոկտոր Գելին նշում է, թե բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն դիմակայելու հիվանդությունը. 

 ՚՚Համաճարակը կարող է վնասել բոլոր երկրներին, այդ իսկ պատճառով նրանք նախօրոք պետք է ստեղծեն ծրագրման իրենց մեխանիզմը՚՚։

Փորձագետները նշում են, որ գրիպի համաճարակը առողջապահության համաշխարհային ճգնաժամ լինելուց բացի նաեւ հարուցելու է սոցիալական եւ տնտեսական ճգնաժամ։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ

  Հավելյալ նյութեր
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա