Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Թռչնագրիպի համաճարակն անխուսափելի է


08/11/2005

David Nabarro
Դեյվիդ Նաբարո
Ժնեւում կայացող Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդաժողովում փորձագետները կոչ են անում հրատապ միջոցներ ձեռնարկել թռչնագրիպի մանրէի տարածումը կանխելու համար։

Շվեյցարիայում հանդիպող առողջապահության բնագավառի աշխատողներն ու անասնաբույժներն ասում են, թե ներկայիս թռչնագրիպի մանրէի վերափոխված ձեւի տարածումը մարդկանց շրջանում անխուսափելի է։ Թռչնագրիպի դեմ պայքարի աշխատանքների ՄԱԿ-ի համադրող Դեյվիդ Նաբարոն ասել է, թե աշխարհի երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերն այդ գործում.

՚՚Մեզ անհրաժեշտ է, որպեսզի համերկրային եւ միջազգային բարձր մակարդակով որոշումներ կայացնող պաշտոնատարներն ապահովեն թռչնագրիպի դեմ պայքարի միջոցներ եւ վերացնեն այդ խնդրում առաջացող բոլոր խոչընդոտները՚՚։

Դոկտոր Նաբարոն ասել է, թե չնայած մարդկանց շրջանում համաճարակը կարող է լինել ՚՚բավականին սարսափելի՚՚, ՄԱԿ-ի պաշտոնատարները նաեւ այն կարծիքին են, որ առկա է հույս՝ համագործակցության միջոցով.

՚՚Ես շատ ավելի լավատես եմ միջազգային համագործակցության չափի շուրջ թե թռչնագրիպի համաճարակի դեմ պայքարն ավելի լավ լուծելու, եւ թե համաճարակին նախապատրաստվելու խնդրում՚՚։

Համաշխարհային մի այսպիսի ծրագրի համար կպահանջվի ներդրում անել անասնաբուժության ծառայություններում, գիտական համագործակցություն՝ պատվաստանյութի ստեղծման գործում եւ ավելի մեծ մատչելիություն մանրէների դեմ դեղորայքին։ Սակայն սա հարուցում է մտահոգություն համաշխարհային մակարդակով թռչնագրիպի դեմ պայքարի ծախսերի շուրջ։

Համաշխարհային Բանկի տվյալներով գումարը կկազմի 800 միլիարդ դոլար։ Մարդկանց շրջանում գրիպից հնարավոր մահացությունների թիվը տարբեր է։ Դոկտոր Նաբարոն ասում է, թե թռչնագրիպից թերեւս կմահանա մոտավորապես 150 միլիոն մարդ։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, ավելի իրատեսական է յոթ միլիոն չորս հարյուր հազարը։

Թռչնագրիպի հետեւանքով մինչեւ այժմ մահացել, կամ ոչնչացվել է 150 միլիոն թռչուն։ Իսկ 2003 թվականից ի վեր թռչնագրիպից մահացել են վաթսունից ավելի անձինք։ Չինաստանը մեծ չափով ավելացրել է թռչնագրիպի դեմ պայքարի իր ջանքերը։ Իշխանությունները կարգադրել են փակել Պեկինի կենդանի թռչունների բոլոր շուկաները, իսկ երկրի հյուսիս-արեւելյան մասում թռչնագրիպի դեպքերի հետեւանքով ոչնչացվել է վեց միլիոն թռչուն։

Չինաստանը նաեւ հայտնում է, որ սկզբնապես թոքաբորբով ախտորոշված մի քանի հիվանդներ թերեւս վարակվել են թռչնագրիպով։ Նրանցից մեկը, իննամյա մի տղա, մահացավ։ Սակայն մինչեւ այժմ չի գրանցվել թռչնագրիպի մանրէն մարդուց-մարդուն փոխանցվելու դեպք։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Ո՞վ է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը.

  Հավելյալ նյութեր
Հրապարակվել է ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի ամենամյա զեկույցը երկրում աղքատության ցուցանիշի մասին
ԱՄՆ-ում անշարժ գույքի գինը շարունակում է ապրել անկում
Միջռասայական ամուսնությունները ԱՄՆ-ում
Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ վատթարանում են
Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը
Վերջին ժամանակահատվածում արձանագրվել է ամերիկյան ապրանքատեսակների արտահանման նկատելի աճ
Օբամայի եւ Բայդընի միասնությունը՝ ուժեղ քայլ ընդդեմ Մաքքեյնի
Դեմոկրատական կուսակցության համագումարը պատրաստվում է շեշտել Օբամայի ամերիկյան ակունքները
Եվրոպական Միության ղեկավարների գագաթաժողովը Վրաստանի խնդրի շուրջ
Հարցազրույց Մելիսա Բրաունի հետ  Video clip available
Ցուցարարները պահանջում են ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի սևծովյան նավահանգստից
ԱՄՆ-ը եւ Լեհաստանը ստորագրեցին հակահրթիռային պաշտպնաության վերաբերյալ պամանագիրը
Չեխոսլովակիայի 1968թ. ներխուժման 40 ամյակը
Թուրքիայի արտաքին քաղաքակության միտումները
Մեթյու Բրայզայի ասուլիսը Վաշինգտոնի մամուլի ակումբում
ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ զինադադարի պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Վրաստանից
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստգանից ռուսական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց նախատեսված չէ
Ռուսաստանն ստորագրել է զինադադարի պայմանագիր
Վրացական հակամարտության ազգայնականության հիմքերը
Վրաստան – Ռուսաստան – Արեւմուտք
Նախագահ Բուշը խստորեն քննադատել է Ռուսաստանի ռազմական գործողությունները
Ռուսական զորքերը Վրաստանի տարածքում
Իրադրությունը Հարավային Օսիայում բարդանում է
Վրաստանն առանցքային դեր կարող է ունենալ Կովկասյան տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման համար
ՁԻԱՀ-ին նվիրված տասնյոթերորդ միջազգային գիտաժողովը
Մահացել է Նոբելյան մրցանակակիր գրող Ալեքսանդր Սոլժենիցինը