Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Եվրոպական Միությունը պայքարում է թռնչնագրիպի դեմ 

18/01/2006

Patients wait to be seen by medical staff at emergency clinic in the eastern Turkish town of DogubayazitՄինչեւ օրս Եվրոպական Միության տարածքում չի հայտնաբերվել թռչնագրիպի մանրէ, սակայն արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո Ուոլդները մտահոգ է այս հիվանդության հնարավոր վատ հետեւանքներով։  Նա ասում է.

 

՝՝Հիվանդությունը տարածվել սկսեց արեւելյան Ասիայից՝ հասնելով Թուրքիա։  Այժմ այն կանգնած է Եվրոպայի շեմին։  Այս հիվանդությունը ոչ միայն սպառնում է մարդկանց առողջությանը, այլ նաեւ վնասում տնտեսությունը ու խորացնում աղքատությունը՝՝։

 

Թուրքիայում թռչնագրիպով վարակվել է 18 մարդ։  Գյուլսեն Եսիլիրմաքն այժմ ապաքինվում է։  Նա տառապում էր բարձր ջերմությամբ, հազում էր։  Կոկորդից հաճախ գալիս էր արյուն։  Նա ասում է.

 

՝՝Հիվանդությունը շատ չխորացավ, քանի որ ժամանակին տեղափոխվեցի հիվանդանոց։   Ասում են շուտով կլավանամ։  Մանրէն թոքերիս չի հասել։  Եթե անցներ թոքերիս, այժմ հավանաբար ողջ չլինեի՝՝։

 

Թռչնագրիպի արագ տարածումը Թուրքիայում սկսվեց այս երկրի համար պատասխանատու ժամանակներում, երբ այն ցանկանում է մուտք գործել Եվրոպական Միություն եւ քրդերի իրավունքները ոտնահարելու մեղադրանքների տակ՝ փորձում  վերականգնել իր նկատմամբ լավ կարծիքը։

 

Ճամբորդական գործակալ Բայրամ Չոսկունին մտահոգում է այն փաստը, որ զբոսաշրջիկները լսում են միայն հիվանդությունից մահացած մարդկանց մասին լուրերը՝ հաշվի չառնելով չվարակվածների փաստը։

 

Թուրքիայի Կապադովկիայի շրջան այցելած զբոսաշրջիկներն ասում են, թե թռչնագրպի դեմ կիրառում են պաշտպանական միջոցներ եւ հեռու մնում վարակված շրջաններից։

 

Թռչունների հետ ուղղակի շփման միջոցով Թուրքիայի ընտանիքներից մեկում մահացավ երեք երեխա, երկու աղջիկ մեկ տղա։  Նրանք վարակված են եղել թռչնային գրիպի Էյչ5Էն1 մանրէի նոր ենթատիպով։

 

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով, Եվրոպական Միությունը հորդում է Թուրքիային սահմանակից երկրներին ուժեղացնել սահմանային սկողությունը։ 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե Թուրքիայում մահացածների ուսումնասիրությունը պարզել է, որ որեւէ դեպքում հիվանդությունը չի փոխանցվել մարդու միջոցով։

 

Նույն մանրէով վարակվելու արդյունքում եւս երկու մարդ է մահացել Չինաստանում, մեկ հոգի՝ Ինդոնեզիայում։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Ո՞վ է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը.

  Հավելյալ նյութեր
Հրապարակվել է ԱՄՆ-ի բնակչության հաշվառման բյուրոյի ամենամյա զեկույցը երկրում աղքատության ցուցանիշի մասին
ԱՄՆ-ում անշարժ գույքի գինը շարունակում է ապրել անկում
Միջռասայական ամուսնությունները ԱՄՆ-ում
Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ վատթարանում են
Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը
Վերջին ժամանակահատվածում արձանագրվել է ամերիկյան ապրանքատեսակների արտահանման նկատելի աճ
Օբամայի եւ Բայդընի միասնությունը՝ ուժեղ քայլ ընդդեմ Մաքքեյնի
Դեմոկրատական կուսակցության համագումարը պատրաստվում է շեշտել Օբամայի ամերիկյան ակունքները
Եվրոպական Միության ղեկավարների գագաթաժողովը Վրաստանի խնդրի շուրջ
Հարցազրույց Մելիսա Բրաունի հետ  Video clip available
Ցուցարարները պահանջում են ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի սևծովյան նավահանգստից
ԱՄՆ-ը եւ Լեհաստանը ստորագրեցին հակահրթիռային պաշտպնաության վերաբերյալ պամանագիրը
Չեխոսլովակիայի 1968թ. ներխուժման 40 ամյակը
Թուրքիայի արտաքին քաղաքակության միտումները
Մեթյու Բրայզայի ասուլիսը Վաշինգտոնի մամուլի ակումբում
ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է, որ զինադադարի պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Վրաստանից
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստգանից ռուսական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց նախատեսված չէ
Ռուսաստանն ստորագրել է զինադադարի պայմանագիր
Վրացական հակամարտության ազգայնականության հիմքերը
Վրաստան – Ռուսաստան – Արեւմուտք
Նախագահ Բուշը խստորեն քննադատել է Ռուսաստանի ռազմական գործողությունները
Ռուսական զորքերը Վրաստանի տարածքում
Իրադրությունը Հարավային Օսիայում բարդանում է
Վրաստանն առանցքային դեր կարող է ունենալ Կովկասյան տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման համար
ՁԻԱՀ-ին նվիրված տասնյոթերորդ միջազգային գիտաժողովը
Մահացել է Նոբելյան մրցանակակիր գրող Ալեքսանդր Սոլժենիցինը