Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Չինաստանը թռչնագրիպի համաճարակի է նախապատրաստվում

14/06/2006

Vendor unloads crates of chickens from truck at chicken market in JakartaՆերկայումս տարածված թռչնագրիպի տեսակը մարդկանց մոտ առաջին անգամ արձանագրվել է 1997թ. Հոնկոնգում, այնուհետեւ Չինաստանի հիմնական տարածքում։  Այժմ  Հոնկոնգը, Չինաստանը եւ Տայվանը պատրաստվում են թռչնագրիպի համաճարակի, որը սպառնում է տասնյակ միլիոնավոր անձանց կյանքին ոչ միայն այդ տարածաշրջանում, այլ ողջ աշխարհում։

Փորձագետների կարծիքով, պետք է քննարկել ոչ թե ՚արդյոք՚, այլ ՛՛երբ՛՛ եւ ՛՛ինչպես՛՛ կտարածվի թռչնագրիպի համաճարակը մարդկանց շրջանում։  Նրանք ակնկալում են, որ վարակի մանրէն կվերափոխվի եւ արդյունքում անձից անձ կփոխանցվի։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում գործողությունների պատրաստ ծրագիր է անհրաժեշտ։

Չինաստանում թռչնագրիպի 18 դեպք է հաստատվել մարդկանց շրջանում։  Այժմ Չինաստանի բնակչությունը կազմում է 1.3 միլիարդից ավել։  Չինաստանում Առողջապահության հանաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Հենք Բեկեդամի համաձայն՝ Չինաստանի տարածքն այնքան մեծ է, որ այն կարելի է որպես առանձին մայրցամաք որակել։  Նրա կարծիքով, թռչնագրիպի կանխարգելումը բարդագույն խնդիր է Չինաստանի համար՝ հաշվի առնելով երկրում մոտ 14 միլիարդ ընտանի թռչունների առկայությունը։

Դոկտոր Բեկեդամն ասում է, որ կարեւոր է հետեւել ընտանի թռչուններին թռչնաբուծարաններում, որտեղ վարակը տեղային է։  Նաեւ անհրաժեշտ է խստացնել կենդանիների վերահսկումը Չինաստանում։ Չինաստանի առողջապահության նախարարությունն արդեն իսկ խստացված կարգ է սահմանել կենդանի հավերի շուկաների համար եւ արգելել է կեդնանի հավերի վաճառքը խիտ բնակեցված տարածքներում։

Չինաստանի գյուղական տարածքները երկրի տնտեսական զարգացման գրավականն են։  Միեւնույն ժամանակ դրանք թռչնագրիպի դեմ պայքարի առաջնային ճակատն են։ Սակայն վարակի մասին տեղեկությունները կցկտուր են այնտեղ։

Հոնկոնգն աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքն է՝ յուրաքանչյուր 1000 կմ մոտ 7 միլիոն բնակչությամբ։  Հոնկոնգի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը խստորեն վերահսկում է շուկաները, օդափոխանակման համակարգերը եւ հետեւում է, որ շուկաները յուրաքանչյուր շաբաթ մաքրվեն։ Շփումը նվազեցնելու նպատակով քաղաքում նաեւ փորձարկվում է թռչնամսի առքուվաճառքի համար նախատեսված տարածքներն ապակե պատնեշներով առանձնացնելու գաղափարը։

Տայվանը  թռչնագրիպի կանխարգելման առանձին ծրագիր ունի։ Սա Ասիայի այն բազմաթիվ շրջաններից է, որտեղ թռչնագրիպի դեպք դեռեւս չի գրանցվել։ Կառավարությունը մի շարք քայլեր է նախաձեռնել վարակը կանխելու համար։ Ինչպես տեղեկացնում է հսկիչ Յինգ Յեն կառավարությունը թռչնագրիպի կանխարգելմանն ուղղված ջանքերը համակարգող հատուկ խորհուրդ է ստեղծել.

՛՛Անցյալ տարի մենք թռչնագրիպի տարածման նմանակում կազմակերպեցինք՝ յուրաքանչյուր համապատասխան վարչության պատրաստվածությունը գնահատելու նպատակով՛՛։

Ռոշ դեղագործական ընկերությունը համաձայնել է, որ վարակի տարածման դեպքում Տայվանում մասսայապես արտադրվի Թեմիֆլու կոչվող հակավարակային դեղամիջոցը։ Տայվանի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն դոկտոր Յան Ժու Ժեն տեղեկացնում է, որ Տայվանն ու Չինաստանի հիմնական տարածքն այժմ վարակի վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակում.

՛՛Այժմ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները պարբերաբար Չինաստանի հիմնական տարածք են ժամանում՝ ամենաթարմ տվյալներն ստանալու նպատակով։ Ընդամենը մի փոքր ժամանակ է հարկավոր փոխադարձ վստահություն ձեռք բերելու համար՛՛։

Տայվանը  պատվաստանյութի ուսումնասիրման եւ մշակման առանձին ծրագիր ունի։  Ակնկալվում է, որ 2006թ. վերջին շուրջ 200,000 միավոր պատվաստանյութ կարտադրվի։

ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտը ներկայումս տարածված թռչնագրիպի մանրէն դասակարգում է որպես թռչնից-թռչուն փոխանցվող հիվանդություն։  Սակայն դա կարող է ցանկաչած պահի փոխվել։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Հարցազրույց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ  Video clip available

  Հավելյալ նյութեր
Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո դեռևս տեսանելի են պատերազմի հետևանքները
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը շարքային ամերիկացիների կյանքի վրա
Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում հայաստանյան պատվիրակության եւ վաշինգտոնահայության միջեւ
Աջակցությունը Ռուսաստանի հարևան պետություններին
Քննադատների կարծիքով ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև միջուկային պայմավորվածության շրջանակներում ԱՄՆ-ը մեծ զիջումների է գնում
Շաբաթավերջին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում արձանագրվել է աճ
Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսից ի վեր  ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է երկիր ներգաղթել ավելի քան 12 հազար իրաքցիների
Տնտեսական ճգնաժամի պատճառներն ԱՄՆ-ում
Ինչպե՞ս է ազդում ֆինանսական համաշխարհային ճգնաժամը փոքր երկրների տնտեսությունների վրա
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճի հիմնական տարաձայնությունները համընդհանուր ֆինանսական ճգնաժամի, հարկերի և արտաքին քաղաքականության շուրջ էին
ԱՄՆ-ի ռազմական և քաղաքացիական ավագ ներկայացուցիչներ պարգևատրվել են Իրաքում ծառայության համար
ՄԱԿ-ը դիմել է Թալիբանին թույլ տալ սննդամթերքի տեսքով օգնության տրամադրումը Աֆղանստանին
Եվրոպական պետությունների ղեկավարները որոշել են աջակցել բանկային սեկտորին
ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն
Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը
ԱՄՆ-ի նախագահության երկու թեկնածուների առաջին բանավեճը
ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի հիմնախնդիրները
Երիտասարդներն առավել լավատեսորեն են տրամադրված ներկա ֆինանսական ճգնաժամի հանդեպ
Տեղի է ունեցել 2008թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը
Այք փոթորիկի հետեւանքներն ըստ փորձագետների համերկրային մակարդակով կազդեն նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա