Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Որոնել

 
Մարտի 24-ը թոքախտի դեմ միջազգային պայքարի օրն է

22/03/2007

TB - The Battle Is OnԱյս տարի թոքախտի դեմ պայքարի միջազգային օրը լրանում է թոքային այդ հիվանդության պատճառ հանդիսացող մանրէի հայտնաբերման 125-րդ տարին։  Հիվանդության դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը հայտաբերվել է 3Օ տարի առաջ, սակայն, դեղամիջոցներին վարժվելու եւ դրանց հարմարվելու ունակությամբ, թոքախտը շարունակում է համարվել դժվար բուժելի։

Ներկայումս աշխարհում 9 միլիոն մարդ է տառապում թոքախտով եւ ամեն տարի՝ դրանից մահանում մեկ ու կես միլիոն հիվանդ։  Մարիո Ռավիլիոնին, որը ՛՛Վերջ թոքախտին՝՝ ծրագրի ղեկավարն է, ասում է.

՛՛Ներկայիս դեղերով պիտի կարողանայինք բուժել թոքախտի բոլոր դեպքերը, սակայն փաստն այն է, որ ամեն օր այս հիվանդությանը զոհ է գնում 45ՕՕ մարդ՝՝։

Բանն այն է, որ թոքախտը դիմադրում ու հարմարվում է դեղերին եւ շատ հիվանդներ չեն կարողանում շարունակել նույն դեղամիջոցի ընդունումը։  Հարկավոր է, որ հիվանդներն անպայման ընդունեն դեղերը։  Աղքատ երկրներում սակայն միշտ չէ, որ մարդիկ կարողանում են ճարել համապատասխան դեղեր։  Դրա արդյունքում մեծանում է դեղերի նկատմամբ թոքերը ոչնչացնող մանրէի դիմադրողականությունը՝ առաջ բերելով նոր ու ավելի թանկ դեղամիջոցների պահանջ։ Ջոան Քարթերը զարգացող երկրների առողջապահական ծրագրերը ֆինանսավորող RESULTS խմբի անդամներից է։  Նրա խոսքերով, դեղերի նկատմամբ մանրէի դիմադրողականության հետեւանքով, թոքախտի նոր, ավելի վտանգավոր ձեւեր են առաջ գալիս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ այժմ մշակվում են նոր միջոցներ, որոնք մի քանի ամսով կկրճատեն բուժման ժամկետները։  Իսկ հիվանդության վրա վերահսկողությունը ամեն տարի կպահանջի 65Օ միլիոն դոլար։

Ինչպես մասնագետներից Լի Ռայշմանն է ասում, նոր դեղամիջոցներն իրենց չեն արդարացնի, եթե աղքատ երկրների աղողջապահական խղճուկ համակարգերը չկարողանան դրանք հասցնել հիվանդներին։  Նրա խոսքերով, թոքախտը կարելի է վերացնել քաղաքական կամքի դրսեւորմամբ եւ նոր մտածողությամբ։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի աեւտրի նախարարի պաշտոնին Բարաք Օբաման առաջադրել է  Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի թեկնածությունը։
Շաբաթվա կեսերին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում նկատվել է որոշակի կայունացում
Պետքարտուղար Ռայսը հորդորել է Պակիստանին համագործակցել Հնդկաստանի հետ Մումբայիի ահաբեկչական հարձակումների հարցում
Աֆղանստանը փորձում է խթանել նռան արտահանումը միջազգային շուկա` որպես ափիոնից առավել շահավետ տարբերակ
ԱՄՆ-ի կառավարությունը դեռեւս պիտի որոնի տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ
Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին
Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները
Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել
Բարաք Օբաման պատրաստվում է կատարել ավելորդ վատնումները կրճատելու քայլեր
Աշխարհում աճում է աղքատության մակարդակը
Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ
ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու
ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը
Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։
Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում պատերազմական հանցագործությունները
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Ֆինանսական գագաթաժողովի մասնակիցների համաձայնությունը ճգնաժամի հաղթահարման քայլերի շուրջ
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն
Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք