Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Ամերիկացի օրենսդիրները հորդորում են նախագահ Բուշին խորհրդակցություններ սկսել Իրանի հետ

21/05/2008

Iran nuclear Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը դժվար հարցերի է պատասխանել  Իրանի հետ չխորհրդակցելու Բուշի վարչակազմի գործելակերպի մասին։  Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է, որ  Իրանի հետ չի խորհրդակցի  քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել ուրանի հարստացման իր ծրագիրը։

Թեհրանի միջուկային ծրագիրը խոչընդոտ է  ամերիկա-իրանյան բանակցությունների կայացման ջանքերում ։  Բուշի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է խորհրդակցել Իրանի հետ պայմանով սակայն, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը։ Միացյալ նահանգներն ու նրա դաշնակիցները  մտահոգված են, որ Իրանը  հարստացված ուրանը կօգտագործի միջուկային զենքերի մշակման համար։  Իրանի ղեկավարները պնդում են, որ այդ ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։

Սենատի լսումներում օրենսդիրները հարցեր են ուղղել պաշտպանության նախարար  Գեյթսին  վարչակազմի առաջարկած նախապայմանների առնչությամբ։

՛՛ Միթե ավելի նպատակահարմար չէ իրանցիների հետ խոսել, պարզելու համար թե նրանք ինչի կարիքն ունեն՝՝, հարցրել է Սենատոր Առլեն Սփեքթըրը։

Ռոբերտ Գեյթսը պաշտպանել է վարչակազմի քաղաքականությունը, ասելով.

՛՛Տնտեսական, դիվանագիտական, կամ ռազմական ճնշումներով կարելի է  Իրանի կառավարությանը շահագրգռել, որ իր կարիքների   հարցով դիմի Միացյալ նահանգներին՝՝։

Ռոբերտ Գեյթսի համաձայն, դեռեւս անհայտ է, թե Թեհրանի հետ խորհրդակցությունները ինչպիսի արդյունք կունենան,  սակայն հայտնի է, որ  նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի օրոք Իրանը վերադարձել է իսլամական հեղափոխականների կարծր գծին։

Կալիֆորնիայի Սենատոր Դայան Ֆայնստայնի կարծիքով Միացյալ Նահանգները պետք է երկխոսություն սկսի Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեյի հետ.

՛՛Նման հարցերում Իրանում առավել կարեւոր է ոչ թե նախագահի, այլ Իրանի Գերագույն առաջնորդի կարծիքները։  Կարծում եմ որ մենք պետք է մասնավոր ուղիներով խորհրդակցությունների ձգտենք Գերագույն առաջնորդի հետ ։  Դրանից է կախված ամբողջ շրջանի ճակատագիրը՛՛։

Նախագահ Բուշը դեռեւս այս ամսվա սկզբներին  Իսրայելի Կնեսետում հայտարարել էր, թե  ՛՛ահաբեկիչների եւ ծայրահեղականների՛՛ հետ բանակցել նշանակում է նրանց տեղի տալ։  Շատերի կարծիքով Բուշի այդ ակնարկը ուղղված է եղել Իրանի դեմ։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի աեւտրի նախարարի պաշտոնին Բարաք Օբաման առաջադրել է  Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի թեկնածությունը։
Շաբաթվա կեսերին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում նկատվել է որոշակի կայունացում
Պետքարտուղար Ռայսը հորդորել է Պակիստանին համագործակցել Հնդկաստանի հետ Մումբայիի ահաբեկչական հարձակումների հարցում
Աֆղանստանը փորձում է խթանել նռան արտահանումը միջազգային շուկա` որպես ափիոնից առավել շահավետ տարբերակ
ԱՄՆ-ի կառավարությունը դեռեւս պիտի որոնի տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ
Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին
Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները
Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել
Բարաք Օբաման պատրաստվում է կատարել ավելորդ վատնումները կրճատելու քայլեր
Աշխարհում աճում է աղքատության մակարդակը
Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ
ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու
ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը
Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։
Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում պատերազմական հանցագործությունները
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Ֆինանսական գագաթաժողովի մասնակիցների համաձայնությունը ճգնաժամի հաղթահարման քայլերի շուրջ
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն
Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք