Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Օբաման եւ Մքքեյնը տարակարծիք են թշնամական երկրների հետ բանակցելու հարցում

23/05/2008

U.S. presidential candidates Barack Obama (l), John McCain (center), and Hilary Clinton (r) (file photo)Հանրապետական թեկնածու Ջոն Մըքեյնի աջակիցները դեմոկրատ թեկնածու Բարակ Օբամային փորձում են ներկայացնել որպես հակառակորդներին դիմակայելու գործում թույլ թեկնածուի։ 

Չնայած դեռեւս չի հայտարարվել, թե ո(վ է լինելու դեմոկրատական կուսակցության հաղթող թեկնածուն, Բարակ Օբաման նախապատրաստվում է մասնակցել ընդհանուր ընտրություններին։   Մյուս կողմից սակայն,հանրապետական թեկնածու սենատոր Ջոն Մքքեյնը քննադատում է Օբամայի հայտարարությունները, թե որպես նախագահ ինքը պատրաստ է եկխոսության Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների հետ։

՛՛Ահաբեկչության գործողություններում ներգրավված անձանց հետ բանակցել նշանակում է նրանց  օրինականություն շնորհել՝՝, ասել է Ջոն Մքքեյնը։

Մքքեյնի քննադատությունները հետեւում են նախագահ Բուշի վերջերս Իսրայելում արած հետեւյալ հայտարարությանը.

՛՛Ոմանք ըստ երեւույթին    կարծում են, որ մենք պետք է բանակցենք ահաբեկիչների եւ արմատականների հետ։  Նման անխոհեմ պատրանքները թերեւս նորություն չեն։

Օբաման պնդելով,  թե ինքը երբեք չի հայտարարել, թե պատրաստ է բանակցելու ահաբեկիչների հետ, ասել է, որ երես առ երես հանդիպումները կարեւոր են հատկապես ճգնաժամային պահերին.

՛՛Երբ աշխարհը կանգնած էր միջուկային ողջակիզման վտանգի առջեւ, նախագահ Ջոն Քենեդին դիմեց խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչեւին, որի արդյունքում խորհրդային Միությունը միջուկային հրթիռները դուրս բերից Կուբայից՝՝։

Միաժամանակ, Սենատոր Հիլարի Քլինթընը դեմոկրատական կուսակցության թեկնածության պայքարը շարունակելով մեկնել է Ֆլորիդա, մի նահանգ ուր 2ՕՕՕ թվականին ընտրաթերթիկների հաշվառման հետ կապված վիճահարույց դեպքեր տեղի ունեցան։  

՝՝Մենք գիտենք թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անտեսվում են   քվեները եւ հաղթող է ճանաչվում ավելի քիչ թվով քվեներ ստացած թեկնածուն՝՝, հայտարարել է Հիլարի Քլինթընը։

Սակայն սենատոր Օբաման արդեն չափազանց մոտ է դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրվելուն։ Իսկ հաջորդ նախնական ընտրությունները տեղի կունենան հունիսի մեկին Պորտո Ռիկոյում։ Նախնական ընտրությունների շրջանը կավարտվի հունիսի երեքին  Մոնթանա  եւ Հարավային Դակոտա նահանգներում։

 

 

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի աեւտրի նախարարի պաշտոնին Բարաք Օբաման առաջադրել է  Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի թեկնածությունը։
Շաբաթվա կեսերին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում նկատվել է որոշակի կայունացում
Պետքարտուղար Ռայսը հորդորել է Պակիստանին համագործակցել Հնդկաստանի հետ Մումբայիի ահաբեկչական հարձակումների հարցում
Աֆղանստանը փորձում է խթանել նռան արտահանումը միջազգային շուկա` որպես ափիոնից առավել շահավետ տարբերակ
ԱՄՆ-ի կառավարությունը դեռեւս պիտի որոնի տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ
Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին
Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները
Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել
Բարաք Օբաման պատրաստվում է կատարել ավելորդ վատնումները կրճատելու քայլեր
Աշխարհում աճում է աղքատության մակարդակը
Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ
ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու
ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը
Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։
Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում պատերազմական հանցագործությունները
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Ֆինանսական գագաթաժողովի մասնակիցների համաձայնությունը ճգնաժամի հաղթահարման քայլերի շուրջ
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն
Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք