Ամերիկայի Ձայն ▪ Armenian
Հեռուստատեսային հաղորդումներ հայերենով 

Միայն տեքստ
Search

Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՝՝ գիրքը

23/07/2008

[insert caption here]
Ամեն տարի ԱՄՆ օրինական կարգով մշտական բնակության է գալիս ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր ծայրերից, այն դեպքում, երբ 197Օ-ականներին նրանց թիվը կազմում էր միայն 13Օ հազար։

Դրան գումարած անօրինական ներգաղթյալների թիվը, որը 89 թվականի կես միլիոնի համեմատ այսօր կազմում է ավելի քան մեկ եւ կես միլիոն։ Ու եթե եկող տասնամյակներին այս տենդենցը շարունակվի նույն հունով, ԱՄՆ-ի բնակչության թիվը 6Օ տարվա ընթացքու կկրկնապատկվի՝ կազմելով 6ՕՕ միլիոն մարդ։

Սա խնդիր է, որի լուծումը կբխեր ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ այն երկրների շահերից, որոնք աշխատուժ են կորցնում, ԱՄՆի հաշվին։

Այս խնդրի շուրջ այսօր զրուցում ենք ԱՄՆ-ի Ներգաղթի հարցերով ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ, ով կարծում է, որ եթե զանգվածային ներգաղթի արդյունքում ժամանակին բարգավաճում էր ԱՄՆ-ը, այսօր ներգաղթը բացասաբար է ազդում երկրի ինքնության վրա, սպառնում ազգային անվտանգությանը։ Այսօր ներգաղթը գերծանրաբեռնել է ԱՄՆ-ը եւ հարկավոր է կանգնեցնել այն, մինչեւ դրա կործանարար ազդեցությանը հասնելը։

Գրիգորյանը հաճախ է հանդես գալիս կոնգրեսի առջեւ, հոդվածներ հրապարակում ամերիկյան ամենահեղինակավոր թերթերում, հանդես գալիս հեռուստատեսությամբ։  Մեծ հետաքրքրություն է առաջ բերել այս տարի նրա հրատարակած ՛՛Նոր գործ օրինական ու անօրինական ներգաղթի դեմ՛՛ վերնագրով գիրքը։

Նրա խոսքերով, այժմ անօրինական ներգաղթի մասին ԱՄՆ-ի կառավարության կողմից գործադրվող միջոցները բավարար չեն այդ հոսքը դադարեցնելու համար։

1986 թվականին եւս կայացվեց ԱՄՆ-ում արդեն իսկ գտնվող անօրինական փախստականներին օրինական կարգավիճակ տալու եւ հետագայում նման ներգաղթն արգելելու մասին որոշում, սակայն իրավապահ մարմինները շատ շուտ մոռացան սահմանները խստորեն հսկելու մասին իրենց խոստումները։

Ներգաղթի մեծ ծավալներով ԱՄՆ-ին ամենամոտը կանգնած են Կանադան ու Ավստրալիան, սակայն այստեղ կա մի շատ մեծ տարբերություն.

՛՛Կանադան ու Ավստրալիան հիմնականու ընդունում են աշխատանքային կարեւոր հմտություններ ունեցող անձանց, ԱՄՆ-ը ներգաղթը հիմնում է ընտանեկան ու բարեկամական կապերի վրա։  Այսինքն այստեղ են ներգաղթում մարդիկ իրենց հարազատների հրավերներով։ Արդյունքում՝ շատերը չունեն ԱՄՆ-ի համար անհրաժեշտ հմտություններ, ինչը նրանց դնում է պետական օգնությունից կախվածության մեջ՛՛։

Եւրոպական երկրները, ինչպես հիշեցնում է Մարկ Գրիգորյանը, ներգաղթած անձանց բնակության իրավունք են տալիս գրեթե միայն բացառապես քաղաքական հիմունքներով։ Այսինքն տալիս են միայն քաղաքական ապաստան։

՛՛Շատերն են ասում, թե պապս հարյուր տարի առաջ ԱՄՆ գալով՝ չի դիմել նպաստ ստանալու համար ու չի ստացել, հիմա էլ թող ներգաղթյալներին չտան նպաստ։ Սակայն պետք է ասեմ, որ հարյուր տարի առաջ չկային նման ծառայություններ։ Այն ժամանակ պետությունը տնօրինում էր ազգային եկամտի միայն հինգ տոկոսը, այսօր՝ 35։

Բացի այդ, մեր նման հասարակարգը, որը ընդունում է մարդկանց, չունի նրանց չօգնելու իրավունք՛՛։

Ի՞նչ դեր կարող է խաղալ անօրինական ներգաղթն արգելելու գործում ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջեւ ցանկապատը։

՛՛Դա հարցը լուծելու գործիք է, այլ ոչ թե՝ լուծում։ Նման միջոցներ են նաեւ ուղղաթիռները, հսկող տեսախցիկները։ Բայց նորից, դրանք միայն գործիք են, ոչ լուծում՛՛։

Ինչ վերաբերում է Հայաստանի արտագաղթի միջոցով ԱՄՆ-ի ներգաղթին, ապա Մարկ Գրիգորյանի խոսքերով, ԱՄՆ հեշտ ներգաղթը լավ չէ հայության ու Հայաստանի համար։

՛՛Սա նրանց երեխաներին զրկում է հայ մնալու հնարավորությունից։

Խորհրդային տարիներին, հրեաների նման, հայերին տրվել էր Խորհրդային Միությունից հեշտ արտագաղթելու հնարավորություն եւ արտասահմանի հայկական կազմակերպություններն ու լոբբին պայքարում էին դրա դեմ։

Այսօր Հայաստանի շահերից է բխում ներգաղթի մասին ԱՄՆ-ում խիստ օրենքներ ընդունելու ու դրանք ամբողջ ուժով կիրառելու հանգամանքը՝՝։

Ինչպես նեգաղթի մասին նոր գրքի հեղինակ Մարկ Գրիգորյանն է ասում, նույնիսկ երկու տարով ԱՄՆ-ում ուսանած երիտասարդները իրենց երկրներ վերադառնալով, չեն համակերպվում, եւ զգում են, թե որքան են իրենք ամերիկանացվել եւ որքան են տարբեր իրենց անցյալից։

Ահա դա էր, որ ժամանակին անվանում էին ՛՛սպիտակ ջարդ՛՛, ահա դա է, որի դեմ պայքարը մասնավորապես Հայաստանում պիտի ընթանա իշխանությունների կողմից ժողովրդի մեջ ապագայի նկատմամբ հավատ ներշնչող քաղաքականությամբ  ու  դրա համար պայմաններ ստեղծելով։

emailme.gif Հոդվածը ուղարկել
printerfriendly.gif Տպագիր տարբերակ

  Գլխավոր նյութեր
Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք

  Հավելյալ նյութեր
ԱՄՆ-ի աեւտրի նախարարի պաշտոնին Բարաք Օբաման առաջադրել է  Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի թեկնածությունը։
Շաբաթվա կեսերին ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայում նկատվել է որոշակի կայունացում
Պետքարտուղար Ռայսը հորդորել է Պակիստանին համագործակցել Հնդկաստանի հետ Մումբայիի ահաբեկչական հարձակումների հարցում
Աֆղանստանը փորձում է խթանել նռան արտահանումը միջազգային շուկա` որպես ափիոնից առավել շահավետ տարբերակ
ԱՄՆ-ի կառավարությունը դեռեւս պիտի որոնի տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ
Բարաք Օբաման ընտրեց անվտանգության ու արտաքին քաղաքականության բնագավառների ղեկավարներին
Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները
Միջազգային ճգնաժամային խումբը հետպատերազմյան Վրաստանում անհապաղ բարեփոխումների կոչ է արել
Բարաք Օբաման պատրաստվում է կատարել ավելորդ վատնումները կրճատելու քայլեր
Աշխարհում աճում է աղքատության մակարդակը
Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները
Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ
ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու
ԱՄՆ-ի Ազգային հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում, որը հրապարակվում է ամեն չորս տարին մեկ նշված է, որ քսան տարի հետո ԱՄՆ-ը զիջելու է իր դիրքերը
Նորընտիր նախագահ Օբամայի պաշտոնամուտից հետո Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կշարունակվեն
Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։
Մինչ ԱՄՆ-ում ապրանքների և անշարժ գույքի գների անկում է սկսել արձանագրվել, մեքենայաշինական ընկերությունները պետական աջակցություն են հայցում
Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը
Օբամաների ընտանիքը  իրենց երկու դստե՝ր Մալյայի եւ Սաշայի  հետ միասին շուտով կտեղափոխվեն աշխարհի ամենահարգի բնակավայրը՝ Սպիտակ տուն
Ամնեսթի Ինթըրնեշընլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել հետաքննել Վրաստանում պատերազմական հանցագործությունները
Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ
Ֆինանսական գագաթաժողովի մասնակիցների համաձայնությունը ճգնաժամի հաղթահարման քայլերի շուրջ
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է
Մեկնարկել է աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարների հանդիպումը Վաշինգտոնում
Փոլսոնի օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը
Ներկայումս ամերիկյան ավտոարդյունաբերությունը  դիմակայում է լուրջ խնդիրներ
Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին
Օբամայի թեկնածության դեմ քվեարկած ամերիկահայերը կասկածի տակ են դնում ցեղասպանության բանաձեւի հաստատման Օբամայի կարողությունները գործում
Կրեմլի տրամադրած տեղեկությունների համաձայն` Մեդվեդևը և Օբաման շուտով կհանդիպեն
Ամերիկան ցանկանում է մեղմել թալիբների նկատմամբ իր կարծր քաղաքականությունը
Աշխարհի տարբեր անկյուններից  մարդիկ դեռեւս շարունակում են  շնորհավորագրեր  ուղարկել Վաշինգտոն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային
Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Օբամայի օրոք