Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը
By Հեղինակ՝ Մել Արսեգա Թարգանիչ՝ Լուսինե Քալաշյան 25/08/2008
Քոլորադո նահանգի Դենվեր
քաղաքիհանրահայտ ֆուտբոլային թիմի
հայրենի մարզադաշտում ԻՆՎԵՍՔՈ Ֆիլդում Բարաք Օբաման երեքշաբթի պաշտոնապես կընդունի
դեմոկրատական կուսակցության կողմից նախագահության թեկնածուի իր նշանակումը։ Ըստ կուսակցության օրենսդրությանկուսակուցթյան վերջանկան թեկանծուին
առաջդրելու նպատակով չորս տարին մեկ գումարվում է համագումար։
Հհամագումարի բուն նպատակն է պաշտոնապես առաջադրել կուսակցությաննախագահության հավականորդին, քաջալերել եւ
ներագրավել նոր աջակիցների։
Գործունեության նպատակը ոչ միայն ընտրական գործընթացին հետեւելն է տեղերում եւ
համայնքներում, այլեւանհրաժեշտ է շահել
միջին խավի եւ քաղաքականությամբ չհետաքրքրվողների աջակցությունը, նշում է Վաշիգտոնում հիմնաված քաղաքական վերլուծաբան Փիթեր Ֆենը։
Սենատոր Բարաք Օբամա
Ըստ փորձագետների Օբամայի թեկնածության շուրջ միանշանակ մեծ է հետաքրքրությունը։
Ավելի քան 130 երկրների լրատվամիջոցներ ծրագրում են լուսաբանել դեմոկրատական
կուսակցության2008 թվականի համագումարը։
Լրատվամիջոցների եւ հանրության հետ կապի կենտրոնիցԴոնալդ Ռիկը հիմնվելով տվյալների վրա նշում է, որ Դեվերում այժմ
ընթացող համագումարի շուրջ միջազգային լրատվամիջոցների նմանատիպ հետաքրքրություն
ցուցաբերելու պատճառներից մեկը Օբամայի հանրահայտությունն է։
Դեմոկրատների համար համագումարը լավագույն հնարավորություննէ ներկայացնելու կուսակցության ականավոր
գործիչներին։
Միշել Օբամա
Երկուշաբթի օրինակ բոլորի ուշադրության կենտրոնում էր ԱՄՆ-ի հավանականան առաջին
տիկին՝ Միշել Օբամայի ելույթը։
Փորձագետների կանխորոշումներով
կուսակցական քաղաքական շարժը երեքշաբթի կհասնի իր գագաթնակետին, հատկապես այն
պահին երբ բեմահարթակում կհայնտվի Բարաք Օբամայի նախկին մրցակիցը՝ նախագահության
նախկին թեկնածու Սենատոր Հիլարի Քլինթոնը։
Նախկին նախագահ Բիլ Քլինթոն, նախագահության թեկնածու՝ սենատոր Բարաք Օբամա եւ նախագհաության նախկին թեկնածու՝ սենատոր Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի նախագահական
ընտրություննրեի գծող մասնագետ պատմաբան Ալան Լիխթմանը Օբամային համարում է
Հյուսիսային Ամերիկայիամենակառկառկառուն
գործիչներից մեկը։
Պատմությանմեջ առաջին անգամ է, որ
ԱՄՆ-ում հաջորդ հավանական նախագահի հավակնորդը սեւամորթ է։
ԱՄՆ-ի նախկին նախագահ՝Ջոն Քենեդի
Համագումարին Օբամայի
ելույթը ըստ փորձագետների կհամադրվի 1960-ականներին Քենեդի ելույթիհետ, քանի որ վերջինս նախանշում էր նոր սերնդի
իշխանության գալստյան մասին։
Ուշագրավ է, որ դեմոկրատկան
կուսակցության համագումարիննախագահության
թեկնածու Բարաք Օբամայի ելութիօրը
կնախանաշի նաեւ մեկ այլ պատմական իրադարձություն։
Մարթին Լյութեր Քինգ
45 տարի առաջ ԱՄՆ-ի քապաքացիական
շարժման առաջնորդ Մարթի Լյութեր Քինգը իր հանրահայն՛՛Իր երազը՝՝ ճառը հնչեցրել է նույն օրը։