Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մքքեյնի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի միջև երկրորդ հեռուստաբանավեճի ընթացքում բազմաթիվ էին խիստ տարաձայնությունները:
Երկու թեկնածուների հիմնականում տարաձայնել են հարկային կրճատումներին, Իրանի միջուկային ձգտումներին և Աֆղանստանի ու Իրաքի պատերազմներին առնչվող խնդիրների շուրջ:
Հակասական լուրեր են ստացվում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցող կռիվների մասին։ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ դադարեցրել է ռազմական գործողությունները եւ զորքեր է տեղակայելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում։
ԱՄՆ-ի կառավարությունը հրապարակել է 2001 թվականին սիբիրախտի տարածման եւ այդ գործով հետաքննվող ԱՄՆ-ի բանակի հետազոտական լաբորատորիայի գիտնական Բրյուս Այվենսին վերաբերող 200 էջից բաղկացած փաստաթղթերը, ով օրերս գործել է ինքնասպանություն
Ամեն տարի ԱՄՆ օրինական կարգով մշտական բնակության է գալիս ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր ծայրերից, այն դեպքում, երբ 197Օ-ականներին նրանց թիվը կազմում էր միայն 13Օ հազար։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Քոնդոլիզա Ռայսի հետ, ստորագրել է պայմանագիր միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անօրինական փոխադրումների դեմ պայքարելու մասին։
Միացյալ նահանգների քաղաքական բանավեճերում այժմ հաճախ է արծարծվում ներկայումս թշնամական նկատվող երկրների նկատմամբ ԱՄՆ-ի հաջորդ նախագահի դիրքորոշման թեման։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը դժվար հարցերի է պատասխանել Իրանի հետ չխորհրդակցելու Բուշի վարչակազմի վարվելակերպի մասին, Կոնգրեսում տեղի ունեցած լսումներում։
Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրն ասել է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանի իշխող “Ազգային շարժում” կուսակցությունը: